2025 թվականի ուսուցչական քննությունների ժամանակացույցը
Հրապարակվել է գործող ուսուցիչների և գործող հատուկ ուսուցիչների 2025 թվականի առարկայական և ավագ հատուկ ուսուցիչների քննությունների ժամանակացույցը։
Գործող ուսուցիչների և գործող հատուկ ուսուցիչների 2025 թվականի առարկայական և ավագ հատուկ ուսուցիչների քննությունները կսկսվեն դեկտեմբերի 1-ին և կավարտվեն դեկտեմբերի 3-ին։
Դեկտեմբերի 1 Գրանցում՝ 10:00, քննության մեկնարկ՝ 11:00
Ավագ հատուկ ուսուցչի քննություն
Ֆիզիկա (VII-XII)
Քիմիա (VII-XII)
Պատմություն (VII-XII)
Կենսաբանություն (VII-XII)
Կերպարվեստ և կիրառական արվեստ
Մաթեմատիկա (VII-XII)
Աշխարհագրություն (VII-XII)
Քաղաքացիական կրթություն (VII-XII)
Հայոց լեզու
Դեկտեմբերի 2
Գրանցում՝ 10:00, քննության մեկնարկ՝ 11:00
Բնական գիտություններ (I-VI)
Մաթեմատիկա (I-VI)
Ադրբեջաներեն
Ադրբեջաներեն և գրականություն, մաթեմատիկա և բնական գիտություններ (I-IV դասարաններ)
Ռուսաց լեզու և գրականություն, մաթեմատիկա և բնական գիտություններ (I-IV դասարաններ)
Հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա և բնական գիտություններ (I-IV դասարաններ)
Վրաց լեզու (ոչ վրացախոս դպրոցների համար), (գրավոր)
Ֆրանսերեն (I- XII), (գրավոր)
Գերմաներեն (I- XII), (գրավոր)
Ռուսաց լեզու (I- XII), (գրավոր)
Անգլերեն (I- XII), (գրավոր)
Սպորտ
Երաժշտություն
Համակարգչային տեխնոլոգիաներ (գրավոր)
Դեկտեմբերի 3
1-ին քննաշրջան
Գրանցում՝ 10:00, քննության մեկնարկ՝ 10:30
Օտար լեզվի և վրաց լեզվի (ոչ վրացախոս դպրոցների համար) ուսուցիչների բանավոր քննություն
2-րդ քննաշրջան
Գրանցում՝ 11:00, քննության մեկնարկ՝ 11:30
Օտար լեզվի և վրաց լեզվի (ոչ վրացախոս դպրոցների համար) ուսուցիչների բանավոր քննություն
3-րդ քննաշրջան
Գրանցում՝ 13:00, քննության մեկնարկ՝ 13:30
Համակարգչային տեխնոլոգիաներ (գործնական)
Քննական կենտրոնները կբացվեն Թբիլիսիում և Քութաիսիում։
Քննական քարտի վրա նշված կլինեն քննական կենտրոնի հասցեն, յուրաքանչյուր քննության ամսաթիվը, գրանցման մեկնարկի ժամը և այլ կարևոր տվյալներ։ Քննական քարտերի տպագրության ամսաթիվը կհրապարակվի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կայքում և Facebook-ի էջում։