Ո՞ր ոլորտում է սպասվում աշխատակիցների թվի աճ. BAG

Ո՞ր ոլորտում է սպասվում աշխատակիցների թվի աճ. BAG

2025 թվականի երրորդ եռամսյակում հարցված ընկերությունների 30%-ը նշել է, որ իրենց մոտ աշխատակիցների թիվն ավելանում է։ Այս մասին նշված է Գործարար ասոցիացիայի ինդեքսի ուսումնասիրության մեջ։

Ինչպես նշված է ինդեքսի ուսումնասիրության մեջ, ոլորտների շարքում, 2025 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ, աշխատակիցների թվի աճն ամենաշատը գրանցվել է առևտրի ոլորտում։ Նրանց տվյալներով՝ առևտրի ոլորտում աշխատակիցների թիվն աճել է 38%-ով։

Ինչ վերաբերում է 2025 թվականի չորրորդ եռամսյակի սպասումներին, հարցված ընկերությունների 33%-ը սպասում է աշխատակիցների թվի աճ, մինչդեռ 66%-ը չի մտադիր փոխել աշխատակիցների թիվը։