Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում անցկացվեց ընթերցանության մրցույթ:
Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնը արդեն երկրորդ տարին է անցկացնում է այս մրցույթը: Այս տարի մրցույթը նվիրված էր բանաստեղծ Վահան Տերյանին:
Մրցույթին հրավիրված էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի 36 դպրոցներ, սակայն մասնակցեցին 10 դպրոցներ, որոնք էին` Գանձայի, Հեշտիայի, Թորիայի, Ջիգրաշենի, Փոկայի, Օռլովկայի Սաղամոյի, Ղուլալիսի, Ժդանովականի և Նինոծմինդա քաղաքի թիվ 1 և թիվ 3 դպրոցների, Ռաֆայել-Ջավախ կրթամշակութային կենտրոնի և Նինոծմինդա քաղաքի կրթամշակութային երիտասարդական կենտրոնի աշակերտները:
Մրցույթն անցկացվեց երկու փուլով: Առաջին փուլում մասնակիցները հանդես եկան Վահան Տերյանի ստեղծագործությունների արտասանությամբ: Երկրորդ փուլում մասնակիցները հնարավորություն ունեին ներկայացնել իրենց իսկ կողմից ընտրված ստեղծագործությունները:
Մրցույթում “Գրան պրի”-ի արժանացավ Ժդանովական գյուղից Անթանոսյան Նատալյան: Առաջին մրցանակը շնորհվեց Նինոծմինդա քաղաքից Պոդօղլյան Հասմիկին, երկրորդ մրցանակը` Փոկա գյուղից Մադոյան Վիկտորին, իսկ երրորդ մրցանակը միմյանց միջև կիսեցին Լամարա Վարդանյանը և Հռիփսիմե Մուրադյանը Նինոծմինդա քաղաքից:
Մանրամասները լսեք նյութում.