Գազայում Իսրայելի հարվածներից հետո զոհերի թիվն աճել է

Գազայում Իսրայելի հարվածներից հետո զոհերի թիվն աճել է

ԱՄԱՍ-ի առողջապահության նախարարության տվյալներով՝ անցած գիշեր Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով զոհվել է 104 պաղեստինցի, այդ թվում՝ 46 երեխա և 20 կին: Հայտնում է Axios-ի աղբյուրը:

Սպասվում է՝ զոհերի թիվը կարող է աճել: Ավիահարվածները ոչնչացրել են տները: Axios-ը գրում է, որ հրադադարի ռեժիմը, ինչպես սպասվում է, չի պահպանվել:

Հիշեցնենք` Գազա քաղաքի վրա Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհերի թիվն աճել է։ Այս մասին հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։

Ավելի վաղ հաղորդել էինք, այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրավունք է տվել Իսրայելին՝ հարվածել Գազային։