Թրամփը խոսել է միջուկային զենքի փորձարկման վայրերի մասին

Թրամփը խոսել է միջուկային զենքի փորձարկման վայրերի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ունի միջուկային զենքի փորձարկման կայաններ։ Նա այս մասին լրագրողներին ասել է Բուսանից Վաշինգտոն ուղևորվող ինքնաթիռում՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցություններից հետո, հաղորդում է Fox News-ը։

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ փորձարկումների մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ։

«Կհայտարարվի։ Մենք ունենք փորձարկման կայաններ», – ասել է Թրամփը՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցին։