Սաուդյան Արաբիայում կկառուցեն աշխարհի առաջին երկնային մարզադաշտը

Սաուդյան Արաբիայում կկառուցեն աշխարհի առաջին երկնային մարզադաշտը

Սաուդյան Արաբիայում պատրաստվում են կառուցել աշխարհի առաջին «երկնային մարզադաշտը», հաղորդում է Paris Match-ը։

Նորարարական այս մարզադաշտը տեղակայվելու է գետնից մոտ 350 մետր բարձրության վրա և նախատեսված է լինելու ֆուտբոլի աշխարհի 2034 թվականի առաջնության խաղերի համար։ Այն կունենա շուրջ 46 հազար նստատեղ, իսկ շինարարության ավարտը նախատեսված է 2032 թվականին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՖԻՖԱ-ն կարող է տեղափոխել աշխարհի առաջնությունը՝ այն անցկացնելով ոչ թե 2034-ի վերջին, այլ 2035 թվականի հունվարին։ Պատճառը Ռամադանի սուրբ տոնն է, որը կանցկացվի 2034 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին։

Աառաջնությունը չի կարող անցկացվել ամռանը, քանի որ Սաուդյան Արաբիայում այդ ժամանակ օդի ջերմաստիճանը հասնում է մինչև +50°C-ի։