
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Նինոծմինդայի քաղաքապետարանի նիստերի դահլիճում Նինոծմինդայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանը ներկայացրեց Նինոծմինդայի վերընտրված քաղաքապետին, ինչպես նաև կատարեց մանդատների հանձնման գործընթացը։

Քաղաքապետի պաշտոնը երրորդ անգամ ստանձնեց Անիվարդ Մոսոյանը։

Նինոծմինդայի Սակրեբուլոյի պատգամավորները 26-ն են՝ 11 մեծամասնական և 15 համամասնական կարգով։

«Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջադրված մեծամասնական պատգամավորներն են.

«Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջադրված Համամասնական պատգամավորներն են
Սակրեբուլոյի նախագահի ընտրությունները անցկացվեց տեղում` պատգամավորների մանդատների հանձնումից անմիջապես հետո։

Սակրեբուլոյի նախագահի պաշտունը ստանձնեց Վահան Արոյանը։

Սակրեբուլոյի նախագահի` Վահան Արոյանի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրեց Ջեմալ Խմալաձեն, իսկ մյուս տեղակալներն են՝ Վաղինակ Արզումանյանը և Յասոն Նազղաիձեն։

Նինոծմինդայի մունիցիպալ խորհրդի տարածքային պլանավորման և ենթակառուցվածքների հանձնաժողովի կազմը.
Նինոծմինդայի մունիցիպալ խորհրդի մանդատային ընթացակարգային իրավական հարցերի և էթիկայի հանձնաժողովի կազմը.
Նինոծմինդայի մունիցիպալ խորհրդի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի կազմը.
Նինոծմինդայի մունիցիպալիտետի խորհրդի սոցիալական հարցերի մշակույթի կրթության սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի կազմը.
Նինոծմինդայի մունիցիպալ խորհրդի գույքի կառավարման բնական պաշարների և գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի կազմը.
Գարուշ Արզումանյանն ընտրվեց «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» խմբակցության նախագահ։

Վահան Արոյանի խոսքով՝ ներկայումս ընդդիմադիր պատգամավորներ չկան։ Նա նաև նշեց, որ «Վրացական երազանք դեմոկրատական Վրաստան» կուսակցությունից իրենց ցանկությամբ դուրս են եկել երեք պատգամավոր՝ Արա Մանասյանը, Էկա Անթաձեն և Մուհամեդ Բերիձեն։
Նրանք ստեղծել են նոր քաղաքական ուժ՝ «Ժողովրդի ուժ» կուսակցությունը, և կազմավորեցին խմբակցություն։
Խմբակցության նախագահ է ընտրվել Արա Մանասյանը, փոխնախագահ՝ Մուհամեդ Բերիձեն, իսկ Էկա Անթաձեն հանդես է գալիս որպես խմբակցության անդամ։

Մանրամասները աուդիոնյութում․
Ֆոտոշարք․















