
 
2025 թվականի առաջին 9 ամիսներին էլեկտրաէներգիայի ներմուծումը տարեկան աճել է 129.3%-ով՝ հասնելով 1.1 ՏՎտ/ժամի։ Galt & Taggart-ի ուսումնասիրության համաձայն՝ ներմուծված էլեկտրաէներգիայի 59.4%-ը իրականացվել է Ռուսաստանից, որից ավելի քան 90%-ը նախատեսված է եղել Աբխազիայում սպառման համար։
Ուսումնասիրության համաձայն՝ ընդհանուր առմամբ, առաջին 9 ամիսներին ներմուծված էլեկտրաէներգիայի համար վճարված գումարը կազմել է 31.3 միլիոն ԱՄՆ դոլար, որը միջինում կազմում է 2.8 ԱՄՆ ցենտ մեկ կՎտ/ժամի համար։ Հարկ է նշել, որ Աբխազիայի տարածաշրջան ներմուծումն իրականացվում է 0.1 ԱՄՆ ցենտ հատուկ գնով՝ մեկ կՎտ/ժամի համար, ինչը էական ազդեցություն ունի ներմուծման միջին գնի վրա։
Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա 9 ամիսների ընթացքում էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը տարեկան նվազել է 51.1%-ով և կազմել 0.5 ՏՎտ/ժամ։
Արտահանման սեզոնը սկսվել է մայիսին և ավարտվել հուլիսին։ Արտահանման հիմնական շուկան կրկին Թուրքիան էր՝ արտահանման 78.5% մասնաբաժնով։ Արտահանման 10.3%-ը ուղղվել է Հայաստան, 9.8%-ը՝ Ադրբեջան և 1.4%-ը՝ Ռուսաստան։ Արտահանման նվազումը կապված է արտահանողների հետաքրքրության նվազման հետ՝ թուրքական շուկայում գների նվազման և տեղական վերականգնվող էներգիայի արտադրության նվազման հետևանքով։
2025 թվականի 9 ամիսներին արտահանողների 3 խոշորագույն ընկերություններն էին՝ Cross Border Trading-ը, Adjara Energy 2007-ը և Georgia Urban Energy-ն դեպի Թուրքիա։ Բացի այդ, Cross Border Trading-ը եղել է դեպի Հայաստան հիմնական արտահանողը։ Հատկանշական է, որ Վրաստանի պետական էլեկտրաէներգետիկ համակարգի կողմից Թուրքիա է արտահանվել 52.6 ԳՎտժ էլեկտրաէներգիա, որի նպատակն էր մարել Թուրքիայի հետ պատմական պարտքը։
Արտահանման եկամուտները գրեթե կիսով չափ կրճատվել են (-52.0% տարեկան) և կազմել 23.5 միլիոն ԱՄՆ դոլար 2025 թվականի առաջին 9 ամիսներին։ Նվազումը կապված է ինչպես ծավալի, այնպես էլ արտահանման գնի նվազման հետ։ «Արտահանման միջին գինը կազմել է 4.6 ԱՄՆ ցենտ մեկ կՎտ/ժ-ի համար (-1.8%)։
2025 թվականի առաջին 9 ամիսներին Վրաստանի տարածքով Թուրքիա է տարանցվել 0.6 ՏՎտ/ժ էլեկտրաէներգիա, որի 87.2%-ը ստացվել է Ադրբեջանից, իսկ մնացածը՝ Ռուսաստանից», – ասվում է ուսումնասիրության մեջ։

