Քաղաքական բանավեճ Նոր Ռադիոյում (տեսանյութ)

Քաղաքական բանավեճ  Նոր Ռադիոյում  (տեսանյութ)

Հոկտեմբերի 10-ին Նինոծմինդայի համայնքային ռադիոկայանում տեղի ունեցավ բանավեճ Նինոծմինդա քաղաքի քաղաքապետի թեկնածուների միջև:

Բանավեճին մասնակցում էին ՛՛Ժողովրդավարական շարժում- Ազատ Վրաստան՛՛ կուսակցությունից Մամիկոն Սահակյանը, Գրիգոր Մխիթարյանը ՛՛Վրաստանի Հայրենասերների դաշինք՛՛ կուսակցությունից, Արայիկ Բդոյանը ՛՛Բաքրաձե, Ուգուլավա- Եվրոպական Վրաստան՛՛ կուսակցությունից:

Բանավեճին չէր ներկայացել քաղաքապետի 4-րդ թեկնածուն՝ Անիվարդ Մոսոյանը ՛՛Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան՛՛ կուսակցությունից, Ռադիո Նորի լրագրողին հայտնելով, որ չի կարող մասնակցել զբաղվածության պատճառով:

Բանավեճի ժամանակ թեկնածուները ներկայացրին իրենց նախընտրական ծրագրերը: Ռադիո Նորի հաղորդավարի կողմից յուրաքանչյուր թեկնածուին տրվեց 4-ական հարց: Այդ հարցերը վերաբերում էին մունիցիպալիտետում խմելու ջրի խնդրի, աղբի կուտակվածության, գյուղերում մանկական խաղահրապարակների և մանկապարտեզների բացակայության և Նինոծմինդա քաղաքի մանկական խաղահրապարակի անմխիթար վիճակին և գործազրկությանը վերաբերող խնդիրներին:

Հիշեցնենք, որ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 21-ին, որի ժամանակ կընտրվեն Նինոծմինդայի մունցիպալիտետի շրջանային ժողովի (սակրեբուլո) պատգամավորներ և Նինոծմինդա քաղաքի քաղաքապետ:
Մանրամասները կարող եք լսել Նոր Ռադիոյի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակման տեսանյութում.