
ԱՄՆ նախագահի որդին՝ Էրիկ Թրամփը, չի բացառել նախագահի ապագա ընտրություններում առաջադրվելու հնարավորությունը:
«Կարծում եմ՝ կարող եմ զբաղվել քաղաքականությամբ, մասնակցել քաղաքական գործընթացներին։ Այնպես որ, երբեք մի ասա՝ երբեք»,- հարցազրույցի ժամանակ նշել է Թրամփ կրտսերը:
Նա հավելել է, որ քաղաքականության մեջ փորձ ունի, միշտ եղել է հոր կողքին։