Գյումրիում տեղի ունեցավ մեծարման երեկո՝ նվիրված Աշուղ Ալիք Ջավախքին

Գյումրիում տեղի ունեցավ մեծարման երեկո՝ նվիրված Աշուղ Ալիք Ջավախքին

Նոյեմբերի 2-ին՝ Գյումրիում, Շիրակի մարզի «Գյումրու Ժողովրդական գործիքների նվագախումբ» ՊՈԱԿ-ի դահլիճում կայացավ մեծարման երեկո, որը նվիրված էր ժամանակակից աշուղական արվեստի նշանավոր ներկայացուցիչ Աշուղ Ալիք Ջավախքի ստեղծագործական ուղուն և ներդրմանը հայ երաժշտական մշակույթում։

Միջոցառումը համախմբել էր աշուղի սաներին, աշուղական արվեստի վարպետներին, բանաստեղծներին և մշակույթի գործիչներին։ Երեկոյի ընթացքում հնչեցին ինչպես աշուղ Ալիք Ջավախքի ստեղծագործությունները, այնպես էլ նրան նվիրված երգեր ու բանաստեղծություններ։

Միջոցառման կազմակերպիչն էր բանաստեղծ Գուրի Եթերի դուստրը՝ Անի Եթերը, հաղորդավարն էին` Արկադի Սիմոնյանը և «Միսս Հայաստան 2025» Անուշ Աղաբալյանը։

Հյուրերի թվում էին աշուղներ և երգիչներ՝
Աշուղ Լեյլին, Աշուղ Ռաֆին, երգիչ Մավր Մկրտչյանը, Մոնիկա Նազարյանը բանաստեղծուհի և հրապարակախոս Սիլվա Սիփանուհին, Աշուղ Ալիք Ջավախքի սաները, ինչպես նաև «Ջավախք» համույթի պարուհիներ՝ Շողիկ Կիրակոսյանը և Սիրանուշ Մանուկյանը։

Աշուղ Ռաֆին հանդիսատեսին ներկայացրեց իր նոր երգի պրեմիերան՝ «Ձոն Աշուղ Ալիք Ջավախքին», որը մեծ ջերմությամբ ընդունվեց դահլիճում։

Միջոցառման ընթացքում հնչեցին նաև աշուղ Ալիք Ջավախքի հայտնի ստեղծագործությունները՝ աշուղի սաների և երիտասարդ երգիչների կատարմամբ։ Ելույթ ունեցան Աշուղ Ալիքի սաներ՝ Արա Գյուլբեկյանը, Արմեն Տաշչյանը, Ալֆոն Կուլախսզյանը, Ռաֆիկ Նանայանը։ Ասմունքով հանդես եկավ Վլադ Գևորգյանը։

Կենդանի նվագակցությամբ հանդես եկավ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ջեմմա Քաղցրիկյանի գլխավորությամբ, նշենք որ Աշուղ Ալիքին մեծարման միջոցառման հյուրընկալողը Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբն էր։ Նաև իր երաժշտական կատարումը նվիրեց նվագախմբի մեներգչուհի Ասյա Երեմյանը։

Միջոցառման ավարտին Աշուղ Ալիք Ջավախքիը իր անվանական մեդալները և սիմվոլիկ նվերները հանձնեց հատուկ հյուրերին։

Աշուղին նվիրված օրը վերածվեց արվեստի, հարգանքի և երախտագիտության տոնի՝ նվիրված աշուղական դպրոցի վարպետ Աշուղ Ալիք Ջավախքին, որի ստեղծագործությունները շարունակում են ապրեցնել հայրենասիրությունը, սերը և ժողովրդական ոգին նոր սերնդի սրտերում։

Աշուղնեևրը և երգիչները իրենց շնորհակալական խոսքը հայտնեցին Աշուղ Ալիք Ջավախքին` աշուղական երգարվեստում իր մեծ ներդրման համար։