
Հոկտեմբերի 31-ին Փարվանա գյուղում իրականացվել է էլեկտրական հոսանքի կարգավորիչի (տրանսֆորմատոր) փոխարինում։
Գյուղի բնակիչների տեղեկացմամբ՝ նախկին կարգավորիչը չի մատակարարել բավարար հոսանք։ Հաճախ չի պահպանվել անհրաժեշտ 220 վոլտը, ինչը հանգեցրել էր տարբեր խնդիրների։

Նրանց խոսքով՝ տեղադրված նոր կարգավորիչը 250 վոլտ հզորություն ունի, մինչդեռ նախկին սարքը եղել է 100 վոլտ։
Բնակիչները նշում են, որ խնդրի լուծման համար բազմիցս դիմել էին էլեկտրոցանցին։

«Ճիշտ է, մի քիչ ուշ փոխեցին, բայց լավ է ուշ, քան երբեք։ Շնորհակալ ենք էլեկտրոցանցի աշխատակազմին, հատկապես Փոկա գյուղից Գուրգեն Կարապետյանին՝ անձնական ուշադրության համար»,– նշում է Փարվանա գյուղի բնակիչը։

