Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին վետո է դրել խորհրդարանի լիազորությունները ընդարձակող Սահմանադրության փոփոխությունների նախագծի վրա:
Հոկտեմբերի 9-ին Գիորգի Մարգվելաշվիլին պահանջել էր մի շարք փոփոխություններ կատարել՝ մասնավորապես վերականգնելով նախագահի ուղիղ ընտրությունների կագը, 2020 թվականից արդեն խորհրդարանական ընտրություններն անցկացնել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգով։
Իշխող «Վրացական երազանք»-ը, որն արդեն հավանություն է տվել փոփոխություններին, վստահ է, որ կարող է հաղթահարել նաև նախագահի վետոն։
Հատկանշական է, որ նախագահի կողմից դրված վետոն վերաբերում է Սահմանադրության վեց հոդվածի փոփոխությանը։ Այս հարցում վերջնական որոշումը խորհրդարանինն է։