Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կբացվի հոկտեմբերի 30-ին

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կբացվի հոկտեմբերի 30-ին

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացումը ծրագրված է հոկտեմբերի 30-ին։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ հղում անելով այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին։

«Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն իր վրացի գործընկեր Միխեիլ Ջանելիձեի հետ Թբիլիսիում հանդիպման ժամանակ կիրակի հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին»,-փոխանցում է գործակալությունը։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կառուցվում է ադրբեջանա-վրացա-թուրքական միջպետական համաձայնագրի հիման վրա։ Միջանցքի առավելագույն թողունակությունը կկազմի տարեկան 17 մլն տոննա բեռ։

Սկզբնական փուլում այդ ցուցանիշը կգտնվի 1 մլն ուղևորի և 6.5 մլն տոննա բեռի մակարդակի վրա։ Սկզբում երկաթուղու շահագործման մեկնարկը ծրագրված էր մինչ 2016 թվականի վերջ, սակայն այնուհետև ժամկետը տեղափոխվել է 2017 թվականի երկրորդ կես։



Opinion, pooling and voting