Սկսվել է Ղաուրմա–Հեշտիա ճանապարհի վերանորոգումը

Սկսվել է Ղաուրմա–Հեշտիա ճանապարհի վերանորոգումը

Նինոծմինդա–Հեշտիա ճանապարհին արդեն մի քանի օր է, ինչ իրականացվում են ճանապարհի վերանորոգման՝ փոսալցման աշխատանքներ։ Որոշ հատվածներում ավարտվել են աշխատանքները, որոշներում էլ դեռևս ընթանում են։

Աշխատանքներն իրականացնում է «Ջավախավտոգզա» ընկերությունը, իսկ ֆինանսավորումը տեղական բյուջեից է։

Մենք հեռախոսազրույց ունեցանք Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ ով տեղեկացրեց, որ աշխատանքները սկսվել են երեք օր առաջ և ընթանում են բնականոն կերպով։

Նշենք, որ «NOR» ռադիոկայանը նախկինում անդրադարձել էր Նինոծմինդա–Հեշտիա ճանապարհի վիճակին։ Վերանորոգման ձգձգման պատճառը Թորիա և Ղաուրմա գյուղերում գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատումն էր, քանի որ ծանր տեխնիկաները կարող էին նոր վնասներ պատճառել ։

Կարդացեք նաև․

Ղաուրմա–Հեշտիա ճանապարհի վերանորոգումը կսկսվի գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատումից հետո