
Նոյեմբերի 1-ին և 2-ին Թբիլիսիում կայացել է «AMA Kids Cup 3» միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են նաև IQ Center Ninotsminda կենտրոնի սաները։ Այս միջազգային մրցույթին մասնակցել է ավելի քան 300 երեխա, որոնցից 30-ը Նինոծմինդայից էին։ IQ Center-ի սաները ցուցաբերել են բարձր արդյունքներ և գրավել են պատվարժան տեղեր։
Միջոցառումը կազմակերպվել է AMA Kids և IQ Center Global Education կազմակերպությունների կողմից։

Նինոծմինդայի IQ Center-ի մարզիչներն են Հակոբ Մարիկյանը, Օլյա Գասպարյանը և Նինա Մարիկյանը։
Մրցույթի արդյունքները․
Սուպեր չեմպիոններ են՝
Հռիփսիմե Սումբուլյան (Ժդանովական), Լիլիթ Կռունկյան (Ժդանովական), Նարեկ Մկոյան (Սաթխա), Միլենա Իգիթյան (Գանձա), Հովհաննես Աստոյան (Հեշտիա)։
Չեմպիոններ՝
Լիլիթ Թումասյան (Ժդանովական) և Գայանե Հովսեփյան (Հեշտիա)։
Առաջին հորիզոնական՝
Մարիամ Ստամբոլցյան (Նինոծմինդա), Հայկ Կոբելյան (Ջիգրաշեն), Շոթա Մնոյան (Ժդանովական), Աղասի Էգնատոսյան (Հեշտիա)։
Երկրորդ հորիզոնական՝
Հակոբ Թումասյան (Ժդանովական)։
Երրորդ հորիզոնական՝
Անի Ջաղացպանյան (Նինոծմինդա)
Մանե Անտանոսյան (Ժդանովական), Վալենտինա Մարգարյան (Ջիգրաշեն), Սլավիկ Սանոսյան Սերգեյի (Օրոջալար), Սլավիկ Սանոսյան Սեյրանի (Օրոջալար), Մարկել Սիմոնյան (Ժդանովական), Գոռ Գուկասյան (Օրոջալար), Գևորգ Սումբուլյան (Ժդանովական), Սարգիս Կռունկյան (Ժդանովական), Մարիա Թովմասյան (Ժդանովական), Նարեկ Արզումանյան (Նինոծմինդա), Լիդա Օգանեսյան (Դիլիֆ), Մանվել Պողոսյան (Ջիգրաշեն), Աիդա Հարությունյան (Մեծ Արագյալ), Արուսիկ Փութուլյան (Խոջաբեկ), Լարիսա Քաշանյան (Հեշտիա), Անտոն Գրիգորյան (Հեշտիա), Կամիլա Աստոյան (Հեշտիա)։

Մարզիչները հպարտությամբ և ուրախությամբ են հայտնում իրենց սաների հաջողությունների մասին․
«Մենք հպարտությամբ և ուրախությամբ կարող ենք խոսել մեր սաների հաղթանակների մասին։ Նրանց յուրաքանչյուր մասնակցությունը օլիմպիադաներին ոչ միայն գիտելիքի ստուգում է, այլև հզոր քայլ ինքնավստահության, նպատակասլացության և թիմային ոգու ձևավորման ճանապարհին։ Մրցույթները երեխաներին սովորեցնում են արժանապատվորեն ընդունել թե՛ հաղթանակը, թե՛ փորձությունը, հավատալ սեփական ուժերին և երբեք չդադարել զարգանալ»,-ասում են մարզիչները հավելելով, որ այսպիսի միջոցառումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ յուրաքանչյուր երեխայի մեջ կա անսահման ներուժ՝ երբ նա ունի խրախուսող միջավայր, թիմ և ուսուցիչ, ով հավատում է իր հաջողությանը։
IQ Center Global Education-ը շարունակելու է ստեղծել հարթակներ, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է բացահայտել իր ուժեղ կողմերը, զարգացնել մտածողությունը և քայլ առ քայլ մոտենալ իր նպատակներին։




