
Վրաստանում մինչև նոյեմբերի 7-ը սպասվում է համեմատաբար տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ, հայտնել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +17, +19 աստիճան:
Արևմտյան Վրաստանում սպասվում է տաք եղանակ։ Նոյեմբերի 4-ին որոշ վայրերում կփչի ուժեղ արևելյան քամի։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +20, +22 աստիճան։
Արևելյան Վրաստանի շրջաններում ևս սպասվում է հիմնականում չոր եղանակ: Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +9, +14 աստիճան:

