
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Եվրամիության կողմից հնչող քննադատությունն ու քաղաքական ճնշումները չեն ստիպի Թբիլիսիին փոխել իր ռազմավարական ուղղությունը։ Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովի վերջին զեկույցը, որտեղ Վրաստանը ներկայացված է բացասական տոնով, դիտվում է որպես փորձ՝ ստիպելու երկրին ենթարկվել Բրյուսելի քաղաքական կամքին։
«Այն, ինչ պետք է նպաստեր ժողովրդավարությանը, տնտեսական ազատությանը և համագործակցությանը, վերածվել է քաղաքական վերահսկողության փորձի։ Սա ոչ միայն գաղափարական, այլև քաղաքական բնույթի ճնշում է, որը գալիս է Եվրահանձնաժողովից և Եվրախորհրդարանի որոշ խմբերից», – նշել է Պապուաշվիլին։
Միաժամանակ նա ընդգծել է, որ շանտաժն ու ճնշումները չեն կարող ազդել երկրի որոշման վրա։ «Վրաստանը չի հրաժարվի իր նպատակից՝ պատրաստվել Եվրամիությանը անդամակցությանը։ Մենք ձգտում ենք այնպիսի Եվրոպայի, որը հիմնված է իրական արժեքների վրա, ոչ թե բյուրոկրատական մոտեցումների», – հավելել է խորհրդարանի խոսնակը։

