Իռլանդիան արտաքսել է 52 վրացիների

Իռլանդիան արտաքսել է 52 վրացիների

Դուբլինի օդանավակայանից չարթերային չվերթով Վրաստան է արտաքսվել հիսուներկու մարդ, այդ թվում՝ յոթ երեխա։

Իռլանդական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ներգաղթի բյուրոն համապատասխան արտաքսման գործողությունն իրականացրել է երեկ՝ նոյեմբերի 3-ին։ Արդյունքում, 52 մարդ (35 տղամարդ, 10 կին և 7 երեխա) ինքնաթիռով տեղափոխվել է Թբիլիսի։