
Հոկտեմբերի 31-ին Հեշտիայում անցկացվեց 2010, 2011 և 2012 թթ. ծնված աշակերտների միջև դպրոցական օլիմպիադայի բասկետբոլի մրցաշար։ Մրցումներին մասնակցում էին 3 աղջիկներից և 4 տղաներից բաղկացած թիմեր, ներկայացնելով Հեշտիայի թիվ 1 և թիվ 2 հանրային դպրոցները, Նինոծմինդայի թիվ 2 դպրոցը և Օրոջալարի հանրային դպրոցը։
«Աղջիկների մրցապայքարում կրկին հաջողությամբ հանդես եկավ Օրոջալարի դպրոցի թիմը, որը եզրափակիչում վստահ հաղթանակ տարավ Նինոծմինդայի թիվ 2 դպրոցի թիմի նկատմամբ»,- նշեց մարզիչ Աշոտ Սողոյանը։

Տղաների մրցաշարմում հաղթող դարձավ Նինոծմինդայի թիվ 2 դպրոցի թիմը, որը եզրափակչում հաղթեց Օրոջալարի հանրային դպրոցի թիմին։ Հաղթող թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով:

Մրցաշարը կազմակերպվել էր Նինոծմինդայի Սպորտի ծառայության նախաձեռնությամբ։


