Ճոճաշեն թաղամասում տեղադրվել են նոր բացօթյա սիմուլյատորներ

Ճոճաշեն թաղամասում տեղադրվել են նոր բացօթյա սիմուլյատորներ

Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն թաղամասում ընթացքի մեջ է ժամանակակից բացօթյա սիմուլյատորների տեղակայման աշխատանքը։

Ըստ գնումների կայքի տվյալների՝ մարզասարքերի ձեռքբերման և տեղադրման համար տեղական բյուջեից նախատեսվել է 29 661 լարի։ Մրցույթում հաղթող է ճանաչվել անհատ ձեռներեց Աշոտ Կարախանյանը, ով առաջարկել է 27 361 լարի։

Այցելելով տեղանք ֆիքսեցինք, որ բոլոր սարքավորումները արդեն տեղադրված են։ Բացօթյա մարզասարքերը համալրում են մարզահրապարակի ընդհանուր տեսքը, իսկ տեղադրված թիթեղյա ծածկը պետք է ապահովի պաշտպանություն արևից ու անբարենպաստ եղանակային պայմաններից։

Բացի այդ, նորոգվում է նաև Նինոծմինդայի Կարլ Մարքս փողոցում գտնվող սիմուլյատորների տարածքը։

NOR-ը նախկինում անդրադարձել է այն հանգամանքին, որ Նինոծմինդայի բացօթյա մարզասարքերը գտնվում են անմխիթար վիճակում և պահանջում են վերականգնում։ Սարքավորումների վնասման պատճառներից մեկն էլ, բնակիչների վերաբերմունքն է։

Նշենք, որ Նինոծմինդայում բացօթյա սիմուլյատորների տեղադրման առաջին մրցույթը հայտարարվել էր 2021 թվականին։ Ձմեռային ծանր պայմանների պատճառով աշխատանքները շարունակվել են մինչև 2022 թվականի հոկտեմբեր։ Նախագծի համար տեղական բյուջեից տրամադրվել էր 33 000 լարի, մինչդեռ գործարքն իրականացվել է 27 388 լարիով։ Աշխատանքներն իրականացրել էր «მეგობრობა-5» ընկերությունը։

Ինչպե՞ս են ծառայում 27 000 լարի արժողությամբ մարզասարքերը