ԵՄ-ն պահանջել է Սերբիայից դադարեցնել ռուսներին քաղաքացիություն տալը

ԵՄ-ն պահանջել է Սերբիայից դադարեցնել ռուսներին քաղաքացիություն տալը

Եվրոպական հանձնաժողովը կոչ է արել Սերբիային դադարեցնել ռուսաստանցիներին քաղաքացիություն շնորհելու ընթացիկ քաղաքականությունը՝ ընդգծելով, որ այն կարող է վտանգել Եվրամիության միգրացիոն և անվտանգության համակարգերի կայունությունը։

Ըստ հանձնաժողովի՝ Սերբիայի քաղաքացիներ դարձած ռուսաստանցիները ստանում են ԵՄ տարածք առանց վիզայի մուտքի հնարավորություն, ինչը Բրյուսելի գնահատմամբ՝ կարող է օգտագործվել ԵՄ կանոնները շրջանցելու նպատակով։

Եվրոպական հանձնաժողովը զգուշացրել է, որ եթե Բելգրադը չվերանայի իր քաղաքացիության քաղաքականությունը, ԵՄ-ն կարող է վերանայել Սերբիայի առանց վիզայի ռեժիմի պայմանները։