
Նոյեմբերի 5-ին Նինոծմինդայի մշակույթի տունը հյուրընկալեց Մեսխեթիի պետական դրամատիկական թատրոնին։ Թատերախումբը տեղի հանդիսատեսին ներկայացրեց դասական կատակերգություն՝ «Խանդոտի և «օյինբազի»» մասին ներկայացումը։

Մեսխեթիի պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լիա Սուլուաշվիլին NOR-ի հետ զրույցում նշեց, որ ներկայացումը բավականին զվարճալի է, հետաքրքիր, և դրա մեջ խաղում են բավականին լավ արտիստներ։

Լիա Սուլուաշվիլին կարևորեց թատրոնի այցը Նինոծմինդա և նշեց, որ այն մեծ նշանակություն ունի թատրոնի համար.
«Շատ մեծ նշանակություն ունի այստեղ գտնվելը, քանի որ մենք տարիներ առաջ հաճախ էինք գնում ներկայացումների և գուցե տարին երկու անգամ էլ հաճույքով ներկայացնենք մեր լավ ներկայացումները»։
Լիա Սուլուաշվիլին նաև տեղեկացրեց, որ ներկայումս նրանց թատրոնը գտնվում է վերականգնման (ռեաբիլիտացիայի) փուլում, ինչի պատճառով դեռ դժվարություններ կան թատրոնի շենքում ներկայացումներ կազմակերպելու հարցում։ Սակայն ավարտից հետո ակնկալվում է, որ ներկայացումների ցուցադրությունը կկայունանա։










