Մինչև ե՞րբ բաց կմնա ԵՄ դուռը Վրաստանի համար

Մինչև ե՞րբ բաց կմնա ԵՄ դուռը Վրաստանի համար

Վրաստանում Եվրամիության (ԵՄ) դեսպան Պավել Հերչինսկին ասել է, որ պատմական սխալ կլինի վատնել այն հնարավորությունը, որն այժմ ունի Վրաստանը ԵՄ-ին միանալու առումով։ Այս պատասխանն է նա տվել լրագրողների հարցին՝ Եվրոպական հանձնաժողովի 2025 թվականի ընդլայնման զեկույցի հրապարակումից հետո։ aliq.ge

«Հանձնակատար Կոսը ԵՄ-ի հետագա ընդլայնման համատեքստում նշեց չորս երկիր՝ կոնկրետ ամսաթվերով։ Նա, ցավոք, չհիշատակեց Վրաստանը։ Ձեր հարցն այն էր, թե արդյոք ուշ չէ՞ ԵՄ ինտեգրման ուղու համար։ Իմ պատասխանն է` երբեք ուշ չէ։

Վրացիների կողքին ապրելուց և նրանց ճանաչելուց հետո ես համոզված եմ, որ եթե կա կամք, ապա կգտնվի դրան հասնելու միջոց։ Ի՞նչ է մեզ պակասում հիմա՝ կամք, ցանկություն։

Հուսով եմ, Վրաստանի համար դեռ կա հնարավորություն դառնալու ԵՄ մաս հաջորդ ընդլայնման ժամանակ։ Եթե նույնիսկ դա տեղի չունենա, հաշվի առնելով այն ուղղությունը, որը ներկայում ընտրում են վրացական իշխանությունները, հաջորդ ընդլայնումը վերջինը չի լինի։

Այսպիսով, ապագայում դեռ հույս նշմարվում է։ Բայց մենք բոլորս գիտենք, թե որքան դժվարությամբ են վրացիների սերունդները պայքարել այս կետին հասնելու համար, ինչպես է Վրաստանի ժողովուրդը պայքարել Եվրամիության լիիրավ անդամ դառնալու համար։

Սխալ կլինի այս հնարավորությունը բաց թողնելը», — ասել է դեսպանը։