Մահախոսական/ Հովիկ Ռուբենի Մադոյան

 Մահախոսական/ Հովիկ Ռուբենի Մադոյան

Ռուս-ուկրաինական պատերազմում զոհվեց Հովիկ Ռուբենի Մադոյանը՝ ծնված 1982 թ-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղում։ Հովիկը ապրում էր Տյումենի մարզի Սուրգուտ քաղաքում։

Փոկա գյուղի հասարակությունը հարազատներն ու բարեկամները խորը ցավով վշտակցում են սիրելի Հովիկի ընտանիքին, երեխաներին։

Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 10-ին, ժամը 13:00-ին Փոկա գյուղի գերեզմանատանը։

Ունկնդիր եղա հողմի խենթ երգին,

Անամոք ցավի սրտմաշո՜ւկ նվագ.

Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,

Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ…

Անվերջ մի ցավ է իմ սիրտը ճնշում,

Ես մոռացել եմ արեւի ուղին.

Անուրջ օրերի լույսը չեմ հիշում,

Ինձ ո՞վ է մատնել այս մառախուղին…

Ունկնդիր եղա հողմի խենթ երգին.

Ես էլ եմ ուզում հեկեկալ անհագ.

Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,

Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ…

Ե՜տ չեկավ…

Գնաց՜ գնաց՜, ետ չեկավ,

Անկուշտ մահին, սև հողին

Գերի մնաց, ետ չեկավ։