
Ֆիլիպիններում «Կալմաեգի» թայֆունի զոհերի թիվը հասել է առնվազն 140-ի, ևս 127 մարդ անհետ կորած է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է AFP գործակալությունը։
«Կալմաեգի»-ն Ֆիլիպինների կենտրոնական մասում մոլեգնել է նոյեմբերի 4-ին: Իշխանությունները հայտնում են, որ տարերքն ազդել է մոտավորապես 706 000 մարդու վրա, որոնցից 348 000-ը տեղափոխվել են տարհանման կենտրոններ։ Նաև արտակարգ դրություն է հայտարարվել 53 բնակավայրերում, ինչը թույլ է տալիս իշխանության տեղական մարմիններին օգտագործել արտակարգ իրավիճակների համար նախատեսված ֆոնդերը և սառեցնել առաջին անհրաժեշտության ապրանքների գները։
Թայֆունի հետևանքներից ամենաշատը տուժել է Սեբու կղզին։
«Կալմաեգի»-ն այժմ շարժվում է դեպի Վիետնամ։

