ՀՀ-ում տեղի է ունեցել Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակին նվիրված գիտաժողով

ՀՀ-ում տեղի է ունեցել Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակին նվիրված գիտաժողով

ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսոյանի  ֆեյսբուքիան էջից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 5-ին ՀՀ-ում տեղի է ունեցել «ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ-140» խորագրով գիտաժողով։

«Ջավախք» ՀԲՀԿ-ի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի աջակցությամբ վերոնշյալ ինստիտուտում տեղի ունեցավ Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակին նվիրված գիտաժողովը։ Գիտաժողովի նպատակն էր նորովի արժևորել Վահան Տերյանի գրական ժառանգությունը, ներկայացնել վերջին տարիների հետազոտությունների արդյունքներն ու նորահայտ փաստաթղթերը, ինչպես նաև անդրադառնալ նրա գաղափարական և գեղարվեստական ազդեցությանը հայ հասարակական մտքի և մշակույթի վրա։ Գիտաժողովը բացառիկ նշանակություն ուներ նրանով, , որ Վահան Տերյանին նվիրված գիտաժողով երբևէ տեղի չի ունեցել։ Այս գիտաժողովը գրականագետներին, տերյանագետներին և տերյանասերներին համախմբել էր մեկ վայրում, որտեղ ոչ միայն Տերյանի հոգևոր ժառանգության, ազգային-հասարակական և թարգմանչական գործունեության վերաբերյալ լուրջ և նորովի գիտական վերլուծություններ ներկայացվեցին, այլև մատնանշվեցին տերյանագիտության զարգացման հետագա ուղենիշները:

Գիտաժողովը մեկնարկեց Կոմիտասի անվան հայոց մեծերի պանթեոն այցելությամբ, որտեղ գիտաժողովի զեկուցողներն ու մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Վահան Տերյանի շիրիմին։ Պանթեոնում Երևանի Վ.Տերյանի անվան հիմնական դպրոցի սաները հանդես եկան Տերյանի բանաստեղծությունների արտասանությամբ, իսկ սիրված երգիչ Մասիս Հունանյանը՝ տերյանական փայլուն կատարմամբ:

Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Հերիքնազ Որսկանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Գևորգ Էմին-Տերյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» ՀԲՀԿ նախագահ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Շիրակ Թորոսյանը։

Գիտաժողովն ընթացավ երկու նիստով, որոնք վարեցին բ.գ.թ. Գևորգ Էմին-Տերյանը և բ.գ.թ., գրականության ինստիտուտի փոխտնօրեն Մարինե Սարգսյանը:

Տերյանագիտական զեկուցումներով հանդես եկան.

Դավիթ Գասպարյան, բ.գ.դ., պրոֆ.— Վահան Տերյան-Պողոս Մակինցյան. Անտիպ նամականի,

Սուսաննա Հովհաննիսյան, բ.գ.դ., դոց.— Նորահայտ նյութեր Տերյանի սիրո քնարերգության կենսական ազդակների պատմությունից (Վահան Տերյան և Նվարդ Թումանյան),

Հովհաննես Այվազյան, քիմ.գ.դ. — Վահան Տերյանը Թումանյանի և մյուս գրական մեծերի տեսադաշտում,

Մագդա Ջանփոլադյան, բ.գ.դ., պրոֆ.— Վահան Տերյանը Ալբերտ Նալբանդյանի ռուսերեն թարգմանություններում,

Մարինե Սարգսյան, բ.գ.թ. — «Հոգևոր Հայաստան»-ը՝ ազգային ռազմավարություն,

Մերի Հովհաննիսյան, բ.գ.թ., դոց.— Վահան Տերյանի խոսքարվեստի առանձնահատկությունները,

Սարգիս Գալոյան, ֆիզմաթ գ.թ.— Մահվան թեման Վ. Տերյանի ստեղծագործություններում,

Աելիտա Դոլուխանյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ., պրոֆ. — Վահան Տերյանի «Հայ գրականության գալիք օրը» դասախոսության վերժամանակյա արժեքը,

Գևորգ Էմին-Տերյան, բ.գ.թ.— Վահան Տերյանի քաղաքական հայացքները,

Աշոտ Գալստյան, բ.գ.դ., պրոֆ. — Վահան Տերյան բնորդը հուշագրության մեջ. լեզու և կառուցվածք,

Լուսինե Վարդանյան, բ.գ.թ.— Վահան Տերյանի «Երկիր Նաիրի» և Եղիշե Չարենցի «Դոֆին նաիրական» շարքերը,

Ալիսա Հասանյան, բ.գ.թ., դոց.—Անդրադարձ Տերյանի գրական-քննդատական հայացքներին,

Թեհմինա Մարության, բ.գ.թ., դոց.— Վահան Տերյանի պոեզիայի արևելյան խորհրդաբանությունը,

Վարդան Հախվերդյան, փիլ. գ.թ., դոց.— Վահան Տերյանի էթնոքաղաքական հայեցակարգը

Վահան Աղաբաբյան, բ.գ.թ., դոց. և Հասմիկ Գրիգորյան — Նոր հանրակրթության պետական չափորոշչի կիրառումը «Վահան Տերյան» թեմայի ուսուցման ընթացքում:

Գիտաժողովը ամփոփվեց բարձր գնահատականներով՝ փաստելով, որ Վահան Տերյանի ժառանգությունը շարունակում է մնալ ազգային ինքնագիտակցության հիմնասյուներից մեկը։ Մասնակիցները կարևորեցին տերյանագիտության շարունակականությունը և Տերյանի ստեղծագործությունների նոր հրատարակությունների պատրաստումը։

«Ջավախք» հբհկ-ն առաջիկայում կհրատարակի գիտաժողովի նյութերի ժողովածուն:ղաբաբյան, բ.գ.թ., դոց. և Հասմիկ Գրիգորյան — Նոր հանրակրթության պետական չափորոշչի կիրառումը «Վահան Տերյան» թեմայի ուսուցման ընթացքում:

Գիտաժողովը ամփոփվեց բարձր գնահատականներով՝ փաստելով, որ Վահան Տերյանի ժառանգությունը շարունակում է մնալ ազգային ինքնագիտակցության հիմնասյուներից մեկը։ Մասնակիցները կարևորեցին տերյանագիտության շարունակականությունը և Տերյանի ստեղծագործությունների նոր հրատարակությունների պատրաստումը։

«Ջավախք» հբհկ-ն առաջիկայում կհրատարակի գիտաժողովի նյութերի ժողովածուն»,-գրված է պատգամավորի  ֆեյսբուքիան էջում: