Նինոծմինդայի զբոսայգիների կոտրված նստարանները դեռ չեն փոխարինվել

Նինոծմինդայի զբոսայգիների կոտրված նստարանները դեռ չեն փոխարինվել

Նինոծմինդայի կենտրոնական և Հայոս Քարթլոս զբոսայգիներում նկատվում են կոտրված և շարքից դուրս եկած նստարաններ, որոնք տևական ժամանակ է ինչ չեն փոխարինվել։ Միաժամանակ, աչքի են ընկնում նաև վերանորոգված նստարանները։

Այգում զբոսնող բնակիչը նշեց, որ բոլորը պետք է ավելի պատասխանատու վերաբերմունք ունենան հանրային գույքի և այգիների նկատմամբ. «Ճիշտ է, այժմ նկատվում են 3-4 կոտրված կամ վերանորոգված նստարաններ, բայց մինչև ե՞րբ կարելի է կոտրել ու նորից վերանորոգել»,-ասաց նա։

Մեր հարցին, թե ինչ լուծում է տեսնում, բնակիչը պատասխանեց․ «Թող տեսախցիկներ տեղադրեն և անփույթ վերաբերվողներին տուգանեն»։