
Բնապահպանության ազգային գործակալությունը տեղեկություն է տարածում նոյեմբերի 8-10-ը Վրաստանում սպասվող եղանակի վերաբերյալ։
Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ մինչեւ նոյեմբերի 11-ը Վրաստանում կպահպանվի տաք եւ հիմնականում առանց տեղումների եղանակ։
«Թբիլիսիում սպասվում է տաք եւ առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +21, +23 աստիճան։
Ծովափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անաքլիա, Փոթի) կլինի տաք եւ առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +21, +23 աստիճան։
Արեւմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) սպասվում է տաք եւ առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +23, +25 աստիճան։
Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ծագերի, Շովի, Չիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթիի լեռնանցք) սպասվում է տաք եւ առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22, +24 աստիճան։
Արեւմտյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +19, +21 աստիճան։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) հիմնականում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +21, +23 աստիճան։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրկաանի, Սիգնախի, Լագոդեխի, Քվարելի, Ախմետա, Դեդոփլիսցղարո) հիմնականում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22, +24 աստիճան։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Ֆասանաուրի) հիմնականում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20, +22 աստիճան։
Արեւելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) հիմնականում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +13, +18 աստիճան», – նշված է Բնապահպանության ազգային գործակալության տեղեկատվությունում։

