
Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում Վրաստանը կներկայացնի 11-ամյա Անիտա Աբգարյանը։
Մրցութային «Shine like a star» երգի երաժշտության հեղինակը Գիգա Կուխիանիաձեն է։ Նրա հետ միասին խոսքերի վրա աշխատել է «Candy» խմբի անդամ Մարիամ Ղվալաձեն (Candy խումբը Վրաստանին հաղթանակ բերեց 2011 թվականի Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում)։
Մրցութային երգի տեսահոլովակի վրա աշխատել է «Առաջին ալիքը»։ Տեսահոլովակի ռեժիսորը Թեմուր Կվիրկվելիան է, իսկ զգեստները՝ Իզա Նադարեիշվիլին։
Նկարահանումները տեղի են ունեցել Ուփլիսցիխեում։ Անիտա Աբգարյանը տեսահոլովակում նվագակցում է Զաքարիա Պալիաշվիլիի անվան տաղանդների տասնամյակի նվագախումբը։

