Անչափահասի բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է մեկ անձ

Անչափահասի բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է մեկ անձ

Անչափահասի բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է մեկ անձ։ Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը բռնաբարել է անչափահաս աղջկան։

«Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի անչափահասների գործերի բաժնի աշխատակիցները ձերբակալել եմ 1995 թվականին ծնված, նախկինում դատված Գ.Թ.-ին անչափահասի բռնաբարության մեղադրանքով։

Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը կատարել է սեռական հանցագործություն անչափահաս աղջկա նկատմամբ», — նշված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասով:aliq.ge