
Գերմանիայի դեսպանի հետկանչը շատ հստակ դիվանագիտական ազդանշան էր Վրաստանի կառավարությանը, և մենք ակնկալում ենք, որ դեսպանի նկատմամբ անձնական հարձակումները կկանխվեն, հաղորդում են միջազգային լրատվամիջոցները՝ հղում անելով Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակին։
Նշվում է, որ Վրաստանի հետ դիվանագիտական լարվածության ֆոնին Գերմանիան հոկտեմբերի 19-ին հետ է կանչել իր դեսպան Պետեր Ֆիշերին երկրից։
Նոյեմբերի 7-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է, որ Բեռլինը ակնկալում է, որ Վրաստանի կառավարությունը «կանխի դեսպանի նկատմամբ անձնական հարձակումները»։ Խոսնակը նաև հայտարարել է, որ դեսպանի Թբիլիսիից խորհրդակցությունների համար մի քանի շաբաթ առաջ հետկանչը «շատ հստակ դիվանագիտական ազդանշան էր Վրաստանի կառավարությանը»։
Խոսնակը նաև նշել է, որ Պետեր Ֆիշերը, որը նոյեմբերի 6-ին վերադարձել է Վրաստան, «կշարունակի իր նվիրված աշխատանքը»։ Նա հայտնել է, որ քննարկումներ են տեղի ունեցել նաև Վրաստանի կառավարության հետ։
«Մենք ներկայումս գնահատում ենք Վրաստանի կառավարությունը՝ հիմնվելով նրա գործողությունների վրա։ Մենք դրանից հետագա եզրակացություններ կանենք», – ասել է խոսնակը։

