9 ամսվա ընթացքում վթարներից մահացել է 345 մարդ

9 ամսվա ընթացքում վթարներից մահացել է 345 մարդ

Այս տարվա առաջին 9 ամիսներին ալկոհոլի օգտագործման պատճառով տեղի է ունեցել 326 ճանապարհատրանսպորտային պատահար։ Նախորդ տարվա նույն հաշվետու ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն աճել է 218 դեպքով։

Ազգային վիճակագրության ծառայության տվյալների հիման վրա՝ վթարների վերաբերյալ ընդհանուր վիճակագրական տվյալները նույնպես աճել են։

Մասնավորապես, առաջին երեք եռամսյակներում Վրաստանում տեղի է ունեցել 4480 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհվել է 345 մարդ, վիրավորվել՝ 6041-ը։

Ինչ վերաբերում է 2024 թվականին, նույն ժամանակահատվածում գրանցվել է 4107 դեպք, մահացածների թիվը կազմել է 301, իսկ վթարների հետևանքով վիրավորվել է 5404 մարդ։