Գանձայի «Գանձեր» և Մեծ Գոնդուրայի «Վիկա» պարային համույթների հաշվետու համերգը

Գանձայի «Գանձեր» և Մեծ Գոնդուրայի «Վիկա» պարային համույթների հաշվետու համերգը

Նոյեմբերի 9-ին Նինոծմինդայի մշակույթի տանը տեղի ունեցավ Գանձայի «Գանձեր» և Մեծ Գոնդուրայի «Վիկա» պարային համույթների հաշվետու համերգը։

«Սա իմ երկու խմբերի համատեղ ելույթն է, որոնց հետ մի քանի ամիս շարունակ աշխատել ենք նոր պարերի և բեմադրությունների վրա։ Այսօր ներկայացնում ենք մեր լավագույն կատարումները՝ հանդիսատեսին և ծնողներին ուրախացնելու համար։ Հանդիսատեսին ողջունելու են եկել նաև Գանձայի «Ջավախք» և Օրոջալարի «Արևներ» համույթները։ Ինչպես նաև երգուսույց Հայաստան Իսպիրյանի Սայաթ Նովա համույթի սաները»,– նշեց պարուսույց Աստղիկ Հարությունյանը NOR-ի հետ զրույցում։

Աստղիկ Հարությունյանը երկու համույթների փոքր մասնակիցներին հանձնեց խոստացած նվերները՝ ինչպես խոստացել էր՝ լավ պարելու դեպքում։

Հաշվետու համերգի ավարտին իր խոսքով ելույթ ունեցավ Նինոծմինդայի մունիցիպալիտետի սպորտի, մշակույթի ծառայության պետ Լևոն Վարդանյանը՝ շնորհակալություն հայտնելով թե՛ պարուսույցներին, թե՛ աշակերտներին նրանց քրտնաջան աշխատանքի համար։

Հարկ է նշել, որ օրերս համույթները մասնակցել են Մցխեթայում կայացած միջազգային փառատոնին, որտեղից վերադարձել են հաղթանակներով և առաջարկով՝ մասնակցելու Եվրոպայում կազմակերպվող փառատոնների։

Radio NOR · Պարուսույց Աստղիկ Հարությունյան

Տեսանյութ

Ֆոտո