Սլովակիայում բախվել են երկու ուղևորատար գնացքներ․ տասնյակ մարդիկ վիրավորվել են

Սլովակիայում բախվել են երկու ուղևորատար գնացքներ․ տասնյակ մարդիկ վիրավորվել են

Սլովակիայում տեղի է ունեցել խոշոր երկաթուղային վթար․ Tatran 620 և Rex 1814 ուղևորատար գնացքները բախվել են միմյանց Բրատիսլավայի և Պեզինոկ քաղաքի միջև գտնվող հատվածում։

Ըստ երկրի Ներքին գործերի նախարարության՝ գնացքներում ընդհանուր առմամբ գտնվել է շուրջ 800 ուղևոր։ Նախնական տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել այն պահին, երբ մեկ գնացք բախվել է մյուսի հետևի հատվածին։

Բարեբախտաբար, զոհեր չկան, սակայն տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Նրանցից 11-ը տեղափոխվել են հիվանդանոցներ։ Իրավապահ մարմինները և փրկարար ծառայությունները շարունակում են աշխատել դեպքի վայրում՝ պարզելու վթարի բոլոր հանգամանքները։