Թրամփը ներում է շնորհել տասնյակ անձանց

Թրամփը ներում է շնորհել տասնյակ անձանց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր` ներում շնորհելով տասնյակ անձանց, որոնք մեղադրվում են 2020 թվականի ընտրություններին միջամտելու համար: Ցուցակում նշվում են Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին, Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Մարք Մեդոուսը և այլոք:

Դատախազն ավելի ուշ հստակեցրել է, որ հրամանագիրը չի տարածվում նախագահի վրա:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները ներխուժել էին Կապիտոլիում, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ էին դատապարտվել: Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո` Թրամփը նախկինում նույնպես ներում էր շնորհել շուրջ 1500 անձի: