
Հոկտեմբերի 1-10-ը Վրաստանի շախմատի ֆեդերացիայի հրավերով Նինոծմինդայի մունիցիպալիտետից երեք շախմատիստներ մասնակցեցին Թբիլիսիում կայացող Վրաստանի մեծահասակների շախմատի առաջնության առաջին լիգայի ընտրական մրցաշարի կիսաեզրափակչին:
Մրցաշարին մասնակցում էին Դավիթ Սահակյանը, Ժորա Վարդանյանը և Նինոծմինդա քաղաքի շախմատի խմբակի մարզիչ Յուրա Կույումչյանը:
Մրցաշարն անցկացվում է շվեյցարական համակարգով և բաղկացած էր 9 փուլից: Ամենալավը հանդես եկավ Դավիթ Սահակյանը: Վերջինիս չբավարարեց ընդամենը կես միավոր առաջին տասնյակում հայտնվելու և Վրաստանի շախմատի առաջնության բարձրագույն լիգայում հանդես գալու իրավունք ստանալու համար: Նա 9 հնարավոր միավորից հավաքեց 5 ու կես միավոր: Մարզիչ Յուրա Կույումչյանի խոսքով՝ նմանատիպ մրցաշարերը շախմատիստներին հնարավորություն են տալիս ձեռքբերել անհրաժեշտ հմտություններ և փորձ:
Մանրամասների մասին զրուցեցինք մարզիչ Յւորա Կույումչյանի հետ.
Բորիս Ղարսլյան