Շաքարախտով հիվանդներն ահազանգում են. դեղամիջոց չկա

Շաքարախտով հիվանդներն ահազանգում են. դեղամիջոց չկա

Շաքարային դիաբետով հիվանդները հայտնել են, որ կենսականորեն կարևոր «Նովորապիդ» դեղամիջոց չկա թե՛ դեղատների ցանցում, թե՛ պետական ​​պահուստներում:

Շաքարային դիաբետով երեխաների ծնողները նշել են, որ եթե դեղամիջոցի մատակարարումը ժամանակին չվերականգնվի, բուժման դադարեցումը մահացու վտանգով է հղի:

Նրանց պնդմամբ` խնդրին արձագանքելու փոխարեն, Առողջապահության նախարարությունն առաջարկում է այլընտրանքային դեղամիջոց՝ «Ապիդրա», որը չի բավարարում երիտասարդ հիվանդների դեղաչափի պահանջները, ինչը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների, այդ թվում՝ հիպոգլիկեմիկ կոմայի:

Բժշկության ոլորտի մասնագետները մեղադրում են պետությանը դեղամիջոցի պակասի համար և նախարարությանն` անփութության համար: Ըստ նրանց` գործակալությունը նախապես չի զգուշացրել քաղաքացիներին դեղամիջոցի սպառման մասին, այդ իսկ պատճառով խնդիրը հրապարակային է դարձել միայն այն ժամանակ, երբ հիվանդների համար անհնար է դարձել դեղամիջոցի ձեռքբերումը: aliq.ge