
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն, այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Վրաստանից Հայաստան 5 տոննա պանիր և կաթնաշոռ է արտահանվել, որի ընդհանուր արժեքը կազմել է 51 հազար դոլար:
Վրաստանի համար Ղազախստանը շարունակում է մնալ վրացական պանրի և կաթնաշոռի արտահանման հիմնական ուղղությունը։ Այս տարվա առաջին ինն ամիսներին Ղազախստան է արտահանվել 141 տոննա վրացական պանիր և կաթնաշոռ, որի արժեքը կազմել է 984 հազար դոլար։
Այս ապրանքների արտահանման ընդհանուր ծավալը հունվարից սեպտեմբեր կազմել է 1.3 միլիոն դոլար, ինչը 24.5 տոկոսով ավելի է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Քանակական առումով աճը կազմել է 41.1 տոկոս՝ հասնելով 175 տոննայի։
Վրացական պանրի և կաթնաշոռի հիմնական շուկաներն են նաև Միացյալ Նահանգները (224 հազար դոլար, 19 տոննա), Արաբական Միացյալ Էմիրությունները (56 հազար դոլար, 3 տոննա), Հայաստանը (51 հազար դոլար, 5 տոննա) և Կանադան (39 հազար դոլար, 4 տոննա)։
Աճել է նաև ապրանքների ներմուծումը Վրաստան։ Հունվարից սեպտեմբեր ամիսներին երկիր է ներմուծվել 29.3 միլիոն դոլարի պանիր և կաթնաշոռ, ինչը անցած տարվա նույն ժամանակահասվածի համեմատ ավելի է 27.7 տոկոսով։ Ներմուծման ծավալն աճել է 18.9 տոկոսով՝ հասնելով 5301 տոննայի։ aliq.ge

