
Փարիզի վերաքննիչ դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին ազատ է արձակվել և սահմանվել է դատական վերահսկողություն՝ մուտքի արգելքով։
Եվրանյուզի հաղորդմամբ, միջնորդությունը ներկայացրել էին նախկին նախագահի փաստաբանները։ Սարկոզին նիստին մասնակցել է տեսակոնֆերանսի միջոցով, որից հետո դատախազը խնդրել է նրան ազատ արձակել խիստ դատական հսկողության ներքո։
Սեպտեմբերի 25-ին Փարիզի քրեական դատարանը Սարկոզիին դատապարտել է հինգ տարվա ազատազրկման՝ «հանցավոր դավադրության» համար, որը կապված էր նրա 2007 թվականի ընտրարշավի ենթադրյալ լիբիական ֆինանսավորման հետ։

