Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 63,8 դոլար

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 63,8 դոլար

Brent-ի հունվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,17 դոլարով (0,27%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 63,8 դոլարի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին  հայտնում է «Ինտերֆաքսը»-ը նշելով, որ WTI-ի դեկտեմբերյան  ֆյուչերսներն այդ ժամանակ NYMEX բորսայում թանկացել են 0,18 դոլարով (0,3 տոկոսով)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 59,93 դոլարի։