Արեգակի վրա մեկ օրում տեղի են ունեցել տասից ավելի բռնկումներ

Արեգակի վրա մեկ օրում տեղի են ունեցել տասից ավելի բռնկումներ

Վերջին 24 ժամվա ընթացքում Արեգակի վրա գրանցվել է ավելի քան 10 բռնկում, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։

«Բռնկումների ակտիվություն. վերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել ավելի քան 10 բռնկում, այդ թվում՝ բարձր՝ X դասի։ Երկրի վրա ազդեցությունը գնահատվում է չափավոր», – ասվում է լաբորատորիայի Telegram ալիքում տեղադրված հայտարարության մեջ։

Գեոմագնիսական իրավիճակը մնացել է հանգիստ, պարզաբանել են գիտնականները։