Որ փուլում է Գորելովկայի համայնքի գազաֆիկացման նախագիծը

Որ փուլում է Գորելովկայի համայնքի գազաֆիկացման նախագիծը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա, Օրլովկա, Եֆրեմովկա, Ժդանովական և Սամեբա գյուղերի գազաֆիկացման նախագծման աշխատանքների համար 2025 թվականի մարտի 6-ին հայտարարվել էր մրցույթ։ Մրցույթը հաղթել էր «Energo Construction» ՍՊԸ ընկերությունը՝ առաջարկելով 134`999.00 լարի։

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, NOR ռադիոկայանը կապ հաստատեց «Վրացական գազի փոխադրման ընկերություն» ՍՊԸ-ի հետ՝ պարզելու թե, ինչ փուլում է գտնվում նախագծման աշխատանքները, ընկերությունից հայտնեցին, որ մինչև այս տարվա վերջ նախագծման աշխատանքները կավարտվեն և մեծ հույս ունեն, որ արդեն հաջորդ տարի` 2026-ին կսկսվեն գազաֆիկացման աշխատանքները։

Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի շարք գյուղերի բնակիչներ տարիներ շարունակ դժգոհում են գազաֆիկացման բացակայությունից, ինչը հատկապես ձմռան ամիսներին առաջացնում է լուրջ դժվարություններ։ Բացի այդ, վառելիքի ձեռքբերումը բնակիչների համար հաճախ դառնում է ֆինանսական բեռ, իսկ գոմաղբից աթար պատրաստելու գործընթացը պահանջում է մեծ ժամանակ և ֆիզիկական ջանք։

Հավելենք, մունիցիպալիտետի Փարվանա և Ախալի Խուլգումո գյուղերը ևս առանց գազաֆիկացման են։