
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտնաբերել է զենքի պահեստ, որից առգրավվել են տարբեր տեսակի պայթուցիկ նյութեր և զինամթերք, հայտնել է Պետական անվտանգության ծառայությունը։
«Չատաևի և նրա խմբի դեմ 2017 թվականին սկսված հետաքննության շրջանակներում Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնը ստացել է հետախուզական տեղեկատվություն, որ խմբի զինամթերքի մի մասը, չեզոքացվելուց հետո, տարիներ շարունակ պահվել է աղբյուրի կողմից նշված վայրում։ Հետագայում կենտրոնի աշխատակիցները Թելավիի մունիցիպալիտետի Լեչուրի գյուղի մոտակայքում գտնվող անտառապատ տարածքում գտնվող պահեստում հայտնաբերել են հրազեն, հինգ փամփուշտատուփ, 161 փամփուշտ, երեք ձեռքի նռնակ և տարբեր տեսակի պայթուցիկ նյութեր, այդ թվում՝ տրոտիլ, ինչպես նաև առաջին բուժօգնության պարագաներ։ Հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 323, 331, 344, 328 և 236 հոդվածներով», – նշվում է տեղեկատվության մեջ։

