«Փարվանա» և «Ծաղկազարդ» համույթները Երևանում մասնակցեցին «Մինորա» կենտրոնի 25-ամյակի մրցանակաբաշխությանը

«Փարվանա» և «Ծաղկազարդ» համույթները Երևանում մասնակցեցին «Մինորա» կենտրոնի 25-ամյակի մրցանակաբաշխությանը

Նոյեմբերի 8-ին Երևանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «ՄԻՆՈՐԱ» մշակույթի կենտրոնի 25 ամյակին նվիրված մրցանակաբաշխությունը, որում հանդես եկան «Փարվանա» և «Ծաղկազարդ» համույթները, պարուսույց՝ Լուսինե Մզիկյանի ղեկավարությամբ։

Բեմում ներկայացվել են հայկական և վրացական ազգային պարեր, փոխանցելով երկու ժողովուրդների մշակույթային շունչը, ավանդույթներն ու գեղարվեստական ոգին։

Միջոցառումը ուղեկցվել է ճանաչողական էքսկուրսիայով։ Սաները իրենց բարձր կատարողականի, կարգապահության ու վիրոհիշյալ արժեքների կրողը լինելու համար արժանացել են հատուկ մրցանակի՝ հուշանվերների և պատվոգրերի։

«Սա ոչ թե պարզապես համերգ է այլ հիշողության և հարգանքի ճանապարհ։ Մեր սաներով այցելեցինք Ծիծեռնակաբերդ խոնհարվելու անմեղ զոհերի հիշատակին։ Ելույթը Մարզահամերգային դահլիճում մեր նվիրումն է հայկական ոգու, ժառանգության ու տոկունության։ Այսօր մենք բեմի վրա ոչ միայն երգում ու պարում ենք այլ պատմում ենք մեր արմատների, մեր ցավի, մեր ուժի մասին»,- ասաց Լուսինե Մզիկյանը։

Պարուսույց Մզիկյանը նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է եղել ելույթ ունենալ մարզահամերգային համալիրի դահլիճում և ասաց, որ այդ օրը իրենց տարիների աշխատանքի և նվիրումի ամփոփման ճանապարհն է եղել։

«Օրը դարձավ մշակույթի ընկերության և միասնականության գեղեցիկ տոն։ 40 սան մեկ սրտով, մեկ շնչով, մեկ բեմում՝ սա ուժ է մշակույթ, միասնություն և հպարտություն»,- հավելեց Մզիկյանը։