
Օկուպացված Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջանի բնակիչները կկարողանան ռուսական անձնագրեր ստանալ իրենց մշտական բնակության վայրում։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ռուսաստանի կառավարությունը պարզեցրել է ռուսական անձնագրերի տրամադրման գործընթացը Աբխազիայում և Հարավային Օսիայում մշտապես բնակվող կրկնակի քաղաքացիություն ունեցող անձանց համար։ Այս տարածաշրջանների բնակիչներին այլևս անհրաժեշտ չի լինի մեկնել Ռուսաստան՝ անձնագիր առաջին անգամ ստանալու կամ այն թարմացնելու համար։
Ռուսաստանի ՆԳՆ-ի ժամանակավոր խմբեր կտեղակայվեն Վրաստանի օկուպացված տարածքներում՝ ռուսական անձնագրերի տրամադրման կամ թարմացման հետ կապված բոլոր հարցերը լուծելու նպատակով։

