
Սիրիան կարող է հայտնվել լայնածավալ քաղաքացիական պատերազմի մեջ, եթե ներկայիս կառավարությունը ձախողի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Ենթադրենք, որ այս կառավարության նախագիծը ձախողվում է, կամ այն պատճառով, որ նրանք իրենք են ձախողվում, կամ որովհետև պարզապես չեն հաջողում։ Այդ դեպքում Սիրիան կհայտնվի լիակատար քաղաքացիական պատերազմի մեջ», – լրագրողներին ասել է նա։
Ռուբիոյի խոսքով ՝ Միացյալ Նահանգները շահագրգռված է Դամասկոսին հնարավորություն տալ հաջողության հասնել երկրի վերականգնման գործում, քանի որ հակառակ դեպքում Սիրիան կվերածվի անկառավարելի տարածքի և ահաբեկչական կազմակերպությունների ու տարածաշրջանի այլ վտանգավոր տարրերի հարթակի։

