Ռուսաստանը կընդունի վարորդական իրավունքները միայն այն երկրների համար, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է

Ռուսաստանը կընդունի վարորդական իրավունքները միայն այն երկրների համար, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է

Ռուսաստանը պատրաստվում է ճանաչել միայն այն երկրների վարորդական իրավունքները, որտեղ ռուսերենը պաշտոնական կարգավիճակ ունի։ Մնացած երկրների քաղաքացիները Ռուսաստանի տարածքում մեքենա վարելու համար պետք է հանձնեն քննություններ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ ելույթ ունենալով Դումայի լիագումար նիստում։

Վոլոդինի խոսքով՝ եթե մարդը գալիս է երկրից, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու չէ, ապա ՌԴ–ն չի կարող ճանաչել նրա վարորդական վկայականը․

«Այս երկրների քաղաքացիները պետք է հանձնեն քննություններ՝ ճանապարհային երթևեկության կանոնների իմացության և վարորդական հմտությունների ստուգման համար։ Միայն այդ դեպքում նրանք կարող են ստանալ ռուսական վարորդական իրավունք»։

Նա ընդգծել է, որ ռուսերեն լեզվի իմացությունը հիմնական պայման է Ռուսաստանի կողմից օտարերկրյա վարորդական իրավունքների ճանաչման գործընթացում։