Որքա՞ն են միջին աշխատավարձերը Եվրամիությունում

Որքա՞ն են միջին աշխատավարձերը Եվրամիությունում

Եվրոստատի վերանայված զեկույցի համաձայն՝ Եվրոպական Միությունում լրիվ դրույքով աշխատողների միջին տարեկան աշխատավարձը 2024 թվականին աճել է 5.2%-ով։

Ավելի կոնկրետ, լրիվ դրույքով աշխատողների միջին տարեկան աշխատավարձը 2024 թվականին կազմել է 39,800 եվրո, ինչը 5.2%-ով ավելի է 2023 թվականի 37,800 եվրոյի համեմատ։

Նշենք, որ ԵՄ երկրների շարքում ամենաբարձր միջին տարեկան աշխատավարձը գրանցվել է Լյուքսեմբուրգում, որին հաջորդում են Դանիան և Իռլանդիան։ Միևնույն ժամանակ, ամենացածր միջին աշխատավարձերը գրանցվել են Բուլղարիայում, Հունաստանում և Հունգարիայում։

Ավելի կոնկրետ, ԵՄ երկրների միջին տարեկան աշխատավարձի ցուցանիշները հետևյալն են՝

  • Լյուքսեմբուրգ – 82,969 եվրո;
  • Դանիա – 71,565 եվրո;
  • Իռլանդիա – 61,051 եվրո;
  • Բելգիա – 59,632 եվրո;
  • Ավստրիա – 58,600 եվրո;
  • Գերմանիա – 53,791 եվրո;
  • Ֆինլանդիա – 49,428 եվրո;
  • Շվեդիա – 46,525 եվրո;
  • Ֆրանսիա – 43,790 եվրո;
  • Սլովենիա – 35,133 եվրո;
  • Իսպանիա – 33,700 եվրո;
  • Իտալիա – 33,523 եվրո;
  • Մալթա – 33,499 եվրո;
  • Լիտվա – 29,104 եվրո;
  • Կիպրոս – 27,611 եվրո;
  • Էստոնիա – 26,546 եվրո;
  • Պորտուգալիա – 24,818 եվրո;
  • Չեխիա – 23,998 եվրո;
  • Խորվաթիա՝ 23,446 եվրո;
  • Լատվիա՝ 22,262 եվրո;
  • Լեհաստան՝ 21,246 եվրո;
  • Ռումինիա՝ 21,108 եվրո;
  • Սլովակիա՝ 20,287 եվրո;
  • Հունգարիա՝ 18,461 եվրո;
  • Հունաստան՝ 17,954 եվրո;
  • Բուլղարիա՝ 15,387 եվրո: