Որ հիվանդություններով տառապող մարդկանց թույլ չի տրվի մուտք գործել ԱՄՆ

Որ հիվանդություններով տառապող մարդկանց թույլ չի տրվի մուտք գործել ԱՄՆ

Թրամփի վարչակազմը հանձնարարել է վիզաների աշխատակիցներին մուտքը մերժելու հիմքեր համարել շաքարային դիաբետը, քաղցկեղը, նևրոզները և ճարպակալումը։

Այս մասին հաղորդել է Washington Post-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի ներքին փաստաթղթերին։

«Որոշակի բժշկական վիճակներ, այդ թվում՝ սրտանոթային և շնչառական հիվանդությունները, քաղցկեղը, շաքարային դիաբետը, նյութափոխանակության և նյարդաբանական հիվանդությունները, ինչպես նաև հոգեկան առողջության խանգարումները, կարող են պահանջել հարյուր հազարավոր դոլարներ արժեցող խնամք», – նշվում է փաստաթղթում։